Armeens Weeshuis

Հույս հայկական հիմնադրամը զարգացևող և օգնող կազմակերպություն է

Քանի որ բոլորն ունեն Հույսի իրավունք
Յուրաքանչյուր ոք ունի Հույսի իրավունք
Քանի որ բոլորն են Հույսի արժանի

«Մեր հիմնական նպատակն է մարդկանց հնարավորություն ընձեռել և հոգ տանել, որ նրանք ինքնուրույն գնան ապագային ընդառաջ, առանց Հույս Հայկական Հիմնադրամի կամ այլ օգնող կազմակերպությունների աջակցության»

Ալեքսանդր Դանիելյան / Պողոսյան,
Հույս Հայկական Հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն

Հ.Հ.Հ. (Հույս Հայկական Հիմնադրամը) շահույթ չհետապնդող ընկերություն է և եթե անգամ շահույթ ունենա, ապա այն ներդնում է ի նպաստ Հայաստանում և Նիդերլանդներում իրականացվող զարգացման ծրագրերի:

Հ.Հ.Հ.Հույս» Հայկական Հիմնադրամը) տալիս է մարդկանց և համայնքին, որի մեջ նրանք ապրում են, ապագան ինքնուրույն կառուցելու հնարավորություն։ Առաջարկում է տեղական մշակույթային հարցերին համապատասխանող գործնական լուծումներ, որոնք մեծ ազդեցություն ունեն տեղական համայնքների վրա:

Հ.Հ.Հ.-ն (Հույս Հայկական Հիմնադրամը) մի կոմպակտ կազմակերպություն է, որն ունի մեծ ընդգրկում: Այն կարճ ճանապարհով, արդյունավետ և գործնական կերպով աշխատում է նվիրատուների և շահառուների միջև։

Հ.Հ.Հ.-ն (Հույս Հայկական Հիմնադրամը) մի կազմակերպություն է, որն աջակցում է երրորդ աշխարհի երկրներում ծրագրերի իրականացմանը, ֆինանսական և գործնական օգնություն տրամադրելով:

Այս օգնությունը հատկապես ուղղված է նախագծերին, որոնք ցանկանում են բարելավել այն ուշադրության արժանի ոլորտները, ինչպիսիք են՝

  • Աղքատության հաղթահարում,
  • Խմելու ջրի և սննդի առկայություն,
  • Տանիք և կեցության պայմաններ,
  • Ուսում,կրթություն և առողջապահություն:

Զուգահեռաբար մենք աջակցում ենք կանանց, ովքեր ցանկանում են սկսել փոքր բիզնես միկրովարկի միջոցով։
Այդ կանայք խնայում են անհրաժեշտ գումարի կեսը, որից հետո մենք հոգ ենք տանում մյուս կեսի համար։
Մենք աջակցում ենք կանանց նաև փոքր բիզնես սկսելիսև կազմակերպում ենք նրանց համար ամեն տեսակի «գործարարական հմտությունների» դասընթացներ:

Հիմնադրամի նպատակը

Հույս Հայկական Հիմնադրամի նպատակն է՝ մարդկանց կարողունակ դարձնել, որպեսզի իրենց ճակատագիրն իրենց ձեռքը վերցնեն և իրե՛նք բարելավեն իրենց կենսապայմանները:
Մենք աջակցում ենք միայն տեղի բնակչության պահանջարկին համապատասխանող նախագծերին, որոնց իրականացման համար տեղի բնակիչները հնարավորինս իրենց ներդրումն են անում:

Հայաստանի իշխանությունները լիովին ներգրավված են նախագծերի իրականացման գործում: Հիմնադրամը հոգ է տանում Նիդերլանդներում դրամահավաքության, ֆինանսական միջոցների տիրապետման և բաշխման համար:

Հ.Հ.Հ. (Հույս Հայկական Հիմնադրամը) գործում է բացառապես Նիդերլանդներում, կամավորականների թիմով, որոնք վարչության հետ միասին իրականացնում են բազմաթիվ աջակցմանն ամրապնդող միջոցառումներ:
Կամավորները, որոնք նեգրավված են մեր հիմնադրամի աշխատանքների մեջ, կարող են իրականացնել տարաբնույթ գործողություններ, ինչպես օրինակ տվյալների գրառում, հետևել կայքին, վաճառել զարդեր կամ այլ ապրանքներ։
Դրանով նրանք կարող են ձեռք բերել փորձ և աշխատել անձնական նպատակաուղղվածությունների համար:

Ա. Դանելյան / Պողոսյան
Հույս Հայկական Հիմնադրամի
գործադիր տնօրեն և հիմնադիր
Հեռ.` +316 44 44 45 15
Ֆաքս. +31 26 382 4510

Դանելյան / Վարդանյան.
Գանձապահ Հեռ.: +31 626 53 28 28

Ն.Ն. Պողոսյան
Քարտուղար Tel / Fax: +31 26 382 4510